Ըստ փաստաբանների՝ ողնաշարի հիվանդություն ունեցող Խաչատրյանը անհետաձգելի վիրահատա…

Ըստ փաստաբանների՝ ողնաշարի հիվանդություն ունեցող Խաչատրյանը անհետաձգելի վիրահատական միջամտության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Դատախազությունը մինչդեռ պնդում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամության, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է դիտարվել ՄՌՏ հետազոտությունից հետո, որը Խաչատրյանը հրաժարվում է անցնել: Դատախազությունը նաև պնդում է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել նախկին պաշտոնյայի վիրահատությունը:
Նախկին ազդեցիկ պաշտոնյայի նկատմամբ այսօր նոր քրեական հետապնդում է հարուցվել կաշառք ստանալու, գումարների վատնման, գույքի ապօրինի օտարման և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով:
Նա և նրա ընտանիքը նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցով են անցնում:
Video

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով