Բիշքեկում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, Փաշինյանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա որոշակի բարդություններ է ստեղծում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Կրեմլից մինչ հանդիպումը հայտնել էին, որ կողմերը նախատեսում են քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը և ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները։
Սա Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներից և Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։
Պուտինը մինչ օրս չի շնորհավորել Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Թողնել պատասխան