Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդումԴատախազի ո…

⚖️ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում
Դատախազի որոշմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նախկինում հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։
Նա մեղադրվում է 2008–2010 թվականներին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է ավելի քան 2,17 մլրդ դրամ, մինչդեռ ձևական առուվաճառքի պայմանագրերով դրանք ձեռք են բերվել 484 մլն դրամով։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով