Ես չեմ հրապարակի լուսանկարը, որը պետության կողմից մարդու իրավունքների ոտնահարման մասին է։
Գագիկ Խաչատրյանի դատարանից հրապարակված այս լուսանկարը պարզապես ծանր տեսարան չէ։ Այն պետության վերաբերմունքի մասին լրջագույն հարց է բարձրացնում։
Լուսանկարում մենք տեսնում ենք 71-ամյա, ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդուն՝ պատգարակով, ամբողջ մարմինը ծածկած, դատարանի նիստերի դահլիճի կենտրոնում։ Շուրջը՝ դատավարության մասնակիցներ, սեղաններ, խոսափողներ, փաստաթղթեր։ Մի կողմից՝ պետության կողմից կազմակերպված քրեական դատավարության ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը, մյուս կողմից՝ մարդ, որն ամբողջովին անտեսված է համակարգի կողմից։
Ու խնդիրն այդ պատգարակի վրա պառկած մարդու նկատմամբ խղճահարություն առաջացնելը չէ, ոչ էլ քննարկելը, թե ինչ պատճառով է նա հայտնվել դատարանում, ինչ գործով ու քանի դրվագով։ Խնդիրն այն է, որ սա ահավոր վտանգավոր պատկեր է, քանի որ երբ պետությունը սովորում է մարդու արժանապատվությունը ստորադասել դատավարական ինչ որ գործընթացի, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ մարդու իրավունքը, այլև այն սահմանը, որը պետք է իշխանությանը պահի մարդու նկատմամբ անսահման իշխանություն ձեռք բերելուց։
Իսկ պետության իշխանությունը մարդու նկատմամբ սահմանափակված է մարդու արժանապատվությամբ և խոշտանգման արգելքով։
Զարուհի Հովհաննիսյան

Թողնել պատասխան