Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչա…

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։
71-ամյա Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին։ Նրանք ավելի վաղ տեսանյութեր էին հրապարակել, որոնցից մեկում Խաչատրյանին անկողնուց պատգարակի վրա են տեղափոխում, մյուսում նա պատգարակով, ենթադրաբար, դատարանում է։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։
Video

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով