🇦🇲🇪🇺 «Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը». Սերգեյ Լավրով🗣️ «Եվրոպական միությունը տնտեսապես կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք հիմարության պատճառով»,- ասել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։
📣 Նա հավելել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում:
🗣️ «Մեր սերբ ընկերները, ահա հիմա մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը։ Ես վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,– հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան