«Ես սրտի օլիգարխ չունեմ»․ Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է Նիկոլ ՓաշինյանինՆի…

🤬 «Ես սրտի օլիգարխ չունեմ»․ Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը «բացարձակապես սուտ» է անվանել լուրերը, թե վարչապետի ընտանիքի հետ ասոցացվող գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Արարատ ցեմենտ» գործարանը։ Վարչապետին զայրացրել է լրագրողի որակումը «իշխանությունների սրտի գործարարի» մասին, և նա հայտարարել է, որ որևէ «սրտի օլիգարխ» չունի։
Փաշինյանի պնդմամբ՝ Նալբանդյանն իրենց ընտանիքին նյարդայնացնում է «տանելիության բոլոր սահմաններից դուրս», և ինքն արդեն հանձնարարել է իրավապահներին վարույթներ նախաձեռնել։ Նա սպառնացել է, որ եթե ապացուցվի, որ Նալբանդյանը փորձում է իրենց հետ կապ ունենալու տպավորություն ստեղծել, արձագանքը կլինի «ավելի քան դաժան»։
🔗 aravot.am | @aravot__

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով