Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական վարույթի ընդդատության հարցը լուծելու պահանջով։
«Ազատությանը» դատարանից հայտնել են, որ դատավորի դիմումի հիմքում Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասն է։
Իրավական այդ նորմի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը, իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը:

Թողնել պատասխան