Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյան…

🤝 Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, և կողմերն աշխատում են դա մինչև վերջ հասցնելու ուղղությամբ։
Վարչապետն ընդգծել է, որ իշխանությունների խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի երկու երկրների գործարար համայնքները կարողանան համագործակցել։ Նա նաև հստակեցրել է, որ Իլհամ Ալիևի հետ Բիշքեկում կայացած հանդիպմանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկվել՝ վերահաստատելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով