⚡️ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը‼️«Ժողովուրդ» օրաթերթը
գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։
🔽Պետությունը նախ պետք է ստանա ՀԷՑ-ի ամբողջական վերահսկողությունը, այնուհետև գնահատվի ընկերությունը, և արդեն դրա հիման վրա սեփականատիրոջը կտրամադրվի փոխհատուցում։
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական փուլում նախատեսվում է ՀԷՑ-ը պետական ռեգիստրում գրանցել որպես 100 տոկոս պետական սեփականություն։
🔴Այս գործընթացի ամենահետաքրքիր հատվածը, թերևս, լինելու է ոչ միայն այն, թե երբ ՀԷՑ-ը պաշտոնապես կդառնա պետական ընկերություն, այլև՝ որքան է պետությունը վճարելու դրա դիմաց։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան