Սիրանուշ Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիովին մեկուսացված են արտաքին աշ…

🕊️ Սիրանուշ Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիովին մեկուսացված են արտաքին աշխարհից
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող հայերը չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների և փաստաբանների։ Նա նաև ահազանգել է առողջական խնդիրների, այդ թվում՝ ծեծի հետևանքով կոտրվածքի մասին։
Սահակյանը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են Կարմիր խաչի այցելությունների, երրորդ երկրի միջոցով հյուպատոսական ծառայության և մարդասիրական նախաձեռնությունների հնարավորությունները։ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ցանկանում է իրավապաշտպան կանանց խմբով այցելել Ադրբեջան և հայ գերիներին փոխանցել անձնական իրեր ու լուսանկարներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով