«Դատաիրավական համակարգը չունի հարգանք ԱԺ-ի նկատմամբ, չունի հարգանք պառլամենտական երկրի պառլամենտի նկատմամբ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, անդրադռանալով իրավական գործընթացներին, օրինակ է բերում գործընկերոջ՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի գործն ու ընդգծում՝ որոշողը քաղաքական իշխանությունն է․ քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, նրա իրավական կարգավիճակի փոփոխությունը իրավական ճանապարհով հնարավոր չէ։
Պատգամավորը, որպես նախկինում Երևանի ավագանու անդամ, խոսել է նախ քաղաքային, ապա որպես խորհրդարանական՝ քաղաքական խնդիրներից, անդրադարձել է իշխող ուժի առաջարկած «բարեկրթության նորմերի» հռչակման ու կիրառելու տարբերությանը, մեկնաբանել կառավարության ծրագիրը․
«Դա կոնֆլիկտածին ծրագիր էր, պրոբլեմատիկ ծրագիր էր, որտեղ նախ եկեղեցու դեմ կռիվն ու արշավն է, Սահմանադրության փոփոխության խնդիրներն է: Կարդում ես կառավարության զարգացման ծրագիրը 2026-31թթ․, հասկանում ես, որ քաղաքացու անվտանգ, լավ ապագայի հետ ոչ մի կապ չունի: Հակառակը՝ դու քո պետությունը ամբողջությամբ մտցնում ես ինչ-որ կոնֆլիկտային տարածքներ․․․․․ Գրում են, չգիտեմ, հինգ հատ տրակտոր, էլի բաներ, բայց մարդկանց բարեկեցիկ ապրելու խնդիրը դա չի: Առաջինը՝ դու պիտի անվտանգ զգաս իրականում անվտանգ , արժանապատիվ անվտանգություն պիտի լինի քո երկրում, արժանապատիվ խաղաղություն պիտի լինի»:
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան