☄️Նիկոլ Փաշինյանը ցուցակ է կազմում‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու:
🔽Ավելի շուտ` Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները` ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել վարչության դատին, որպեսզի հասկանան, թե ով է ամենաանցողիկը, ըստ այդմ էլ՝ կազմեն ցուցակները։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան