Ինչ են քննարկել Պուտինն ու ԱՄՆ բանագնացները՝ Կրեմլում
📌Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ այսօր:
📌Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
📌Ուշակովը պնդել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, և որ հակամարտության «արմատական պատճառները» պետք է լուծվեն։ Կրեմլի կողմից այս արտահայտությունը վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարվելուն և ուկրաինական զինված ուժերը փաստացի զինաթափելուն ուղղված քայլերին, ինչպես նաև մի շարք այլ դժգոհություններին։ Կիևը վաղուց մերժել է նման պահանջները։

Թողնել պատասխան