Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Նրանց համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։ [ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]