🇷🇺🇺🇦 Հայտնի են Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պուտինի պահանջները✍️ Մոսկվա և Կիև ամերիկյան հատուկ ներկայացուցիչների այցերի ֆոնին զանգվածային լրատվամիջոցներում են
հայտնվել հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի թարմացված պահանջները:
🔴 Առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի համապարփակ և լիակատար ռեժիմի հաստատում:
🔴 Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերում Դոնբասից և Զապորոժիեի մարզի մի հատվածից:
🔴Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվակազմի սահմանում։
🔴 Տարածքային զիջումներ Կիևի կողմից և տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու փորձերից հրաժարում:
🔴 Ուկրաինայի արտաբլոկային և չեզոք կարգավիճակի ամրագրում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին կամ այլ ռազմական ալյանսներին անդամակցելուց պաշտոնական հրաժարում:
🔴 Ուկրաինայի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների փաթեթի իրականացում:
🔴 Լեզվական հիմնախնդրի և ռուսախոս բնակչության իրավունքների կարգավորում:
🔴 Ուկրաինայի տարածքում համաժողովրդական հանրաքվեի և ընտրությունների անցկացում՝ նոր իշխանություն ձևավորելու նպատակով:
🔴 Նոր ուկրաինական իշխանության կողմից լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրում՝ ՄԱԿ-ում հատուկ ընթացակարգով հետագա վավերացմամբ:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան