Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել վեց բնակիչ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նրանցից երեքը բուժում են ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բնակիչներին հորդորել է առայժմ ծորակի ջուրը չխմել և չօգտագործել սնունդ պատրաստելու համար՝ մինչև լրացուցիչ տեղեկություն հրապարակելը։
Սա Բյուրեղավանում այս տարվա ընթացքում աղիքային վարակի արդեն երրորդ պաշտոնապես արձանագրված դեպքն է։
🔗Ավելին

Թողնել պատասխան