ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցն…

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. Զելենսկի
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվա և Կիև էին ժամանել հիմնականում դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար, բայց նրանք իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ, Axios-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը:
Վլադիմիր Զելենսկին մանրամասներ չի ներկայացրել, բայց ասել է, որ քննարկումներից մի քանիսը վերաբերել են Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ձմռանն ընդառաջ և դրա ընթացքում լարվածության թուլացման հնարավոր քայլերին, որոնք ԱՄՆ-ն ուսումնասիրում է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով