Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետ, մարզի մի շարք դ…

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետ, մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:
«Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար», հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով