Քննչական կոմիտեն այսօր դարձյալ տվյալներ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերա…

Քննչական կոմիտեն այսօր դարձյալ տվյալներ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին:
Ըստ այդմ՝ զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Քննչական կոմիտեի այս պարզաբանումը հետևում է օրերս Հայաստանի նախագահի հրապարակային ելույթին: Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ասել էր, թե պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով