Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսե…

🎯Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։  Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առևտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը
📌ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող՝ ապահովելով ողջ գործընթացը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով