Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակ…

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակից Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան
Այսօր դատարանը սկսել է քննել խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարուցված ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկը՝ ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի դեմ։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը կալանավորվել էր քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով։ Գործը դատարան հասնելուց հետո, սակայն, պարզվել է, որ նախաքննության ընթացքում մեղադրանքի մի շարք առանցքային դրվագներ փոխվել են։
Մասնավորապես, մեղադրանքում այլևս չի հիշատակվում ռուսական գործակալական ցանցը, ինչպես նաև փոխանցված տեղեկությունների դիմաց ավելի քան կես միլիոն դոլար ստանալու հանգամանքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ գործակալական ցանցի փոխարեն այժմ խոսվում է հասարակական կազմակերպության մասին, որին, իրավապահների պնդմամբ, Թևանյանը պետական գաղտնիք է փոխանցել։ Իսկ նախկինում շրջանառված 622 հազար դոլարը, ըստ գործի նյութերի, գրանտային ծրագրում նշված նախահաշիվ է եղել, որը Թևանյանի կազմակերպությունը չի ստացել։
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է գաղտնի տեղեկությունները Թևանյանին փոխանցելու մեջ։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում և գործը քաղաքական հետապնդում են համարում։
Ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով