Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հա…

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ ողջունելով Բաքու այց կատարելու նրա պատրաստակամությունը և իր հերթին պատրաստակամություն հայտնելով նրա հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:
«Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար», — ասված է Զոնաբենդի ուղերձում, որը հրապարակված է Ռուբեն Վարդանյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով