Դասական երաժշտության աստղերից մինչև հայկական երաժշտական ժառանգություն․ ինչ է սպ…

🎼 Դասական երաժշտության աստղերից մինչև հայկական երաժշտական ժառանգություն․ ինչ է սպասվում Սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին՝ աշխարհահռչակ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի մասնակցությամբ։ Համերգաշրջանին հանդես կգան նաև Ալիս Սառան, Կամիլ Թոման, Թիմոթի Ռիդաութը և այլ հայտնի երաժիշտներ։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ նվագախումբը շարունակելու է նաև հայկական երաժշտական ժառանգության ներկայացումը՝ Տերտերյանի, Խաչատրյանի, Մանսուրյանի, Ուլիխանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Հայաստան կժամանի նաև աշխարհահռչակ դիրիժոր Իոն Մարին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով