«Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ մինչեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը Ուշակովի …

🇦🇲 «Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ մինչեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը Ուշակովի կողմից նման հայտարարություն է հնչում». Լեւոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը նշել է, որ տեղեկություն չունի՝ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք ՀՀ ընդդիմադիր առաջնորդների կալանավորումների հարցը։
Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Ուշակովի՝ հանդիպումից առաջ արած հայտարարությանը, այն խոսուն է համարել։ Նա նաև դժվարացել է կանխատեսել՝ մինչև Փաշինյան-Պուտին հաջորդ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի՞, թե՞ ոչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով