Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խոր…

📌Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։
«Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցը, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,- մասնավորապես նշված է ուղերձում։
Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին, և հույս ունի, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով