«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նա…

🇦🇲🇪🇺 «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է:
🔴 Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված գլխարկը հանելուց հետո:
🔴 Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով