Ամստերդամում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգկվեց C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը: Խմբային փուլի հանդիպումները կկայանան 2020 թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչը՝ 2021 թ-ին: