Պակիստանը Սաուդյան Արաբիայի նախազգուշացումը փոխանցել է Իրանին — Reuters Պակիստանը Սաուդյան Արաբիայի նախազգուշացում է փոխանցել Իրանին, որով կոչ է արել Թեհրանին զսպել հուսիթների հարձակումները Սաուդյան թագավորության վրա, այն բանից հետո, երբ եմենական խմբավորումը մի շարք լայնածավալ հարվածներ է հասցրել երկրում։ Իսլամաբադը Թեհրանին ուղերձ է հղել՝ կոչ անելով օգտագործել իր ազդեցությունը հուսիթների վրա՝ տարածաշրջանային ավելի լայն ճգնաժամը կանխելու համար։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ «չի վերահսկում հուսիթներին», — ասել է իրանցի պաշտոնյան։ Այնուամենայնիվ, երկու իրանական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը, ընդհակառակը, կոչ է արել հուսիթներին ակտիվացնել հարձակումները՝ խոստանալով լրացուցիչ ֆինանսավորում և զենք։
Թողնել պատասխան