Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Նախօրեին ձերբակալված Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեասյանը մեղադրյալ է առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով հարուցված գործով:
Նույն վարույթով ձերբակալված ևս 6 հոգու նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։
Մեղադրյալների շարքում է նաև Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Էկոպարեկային ծառայությունն է ապահովում պետական անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը:
Մեղրիի պաշտոնյաների դեմ հարուցված գործից մանրամասներ հայտնի չեն, Հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, թե նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն կարող հայտնել, իսկ Մեղրիի համայնքապետարանն առայժմ որևէ մեկնաբանություն չի արել:

Թողնել պատասխան