Եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: Զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել։ ՀՀ-ն բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: [Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցությանը] Կարդալ ավելին