«Այս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել, դուք հլա այս ամենի համար պատասխան պիտի տաք, փո…

🎓 «Այս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել, դուք հլա այս ամենի համար պատասխան պիտի տաք, փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռո՞ւմ»․ Փաշինյանը՝ դպրոցների մասին
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը քննադատել է դպրոցների կառուցման և կրթական բարեփոխումների վերաբերյալ քննադատությունները։ Նա նշել է, որ Հայաստանում շուրջ 1000 դպրոցի կառուցման կամ վերակառուցման անհրաժեշտություն կա, իսկ դեռ առնվազն 700 նոր դպրոց պետք է կառուցվի։
Փաշինյանն անդրադարձել է նաև OECD-ի հետազոտությանը, ըստ որի՝ Հայաստանի աշակերտների գրագիտության ցուցանիշը տարածաշրջանում ամենացածրն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հետազոտությանը մասնակցած աշակերտները 10 տարի սովորել են հին չափորոշիչով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով