«Վերոնիկայի» մանկապարտեզը վերածվել է «թմրամիջոցների շրջանառության որջի»․ Մեսրոպ…

🚨 «Վերոնիկայի» մանկապարտեզը վերածվել է «թմրամիջոցների շրջանառության որջի»․ Մեսրոպ Մանուկյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ Հայաստանում վերջին շրջանում աճել է հայտնաբերվող թմրամիջոցների քանակը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը վերջին երկու տարիներին հատկապես շեշտադրել է սահմանին թմրամիջոցների հայտնաբերումն ու կանխարգելումը։
Նա արձագանքել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, թե պետականացված «Վերոնիկայի» մանկապարտեզը վերածվել է «թմրամիջոցների շրջանառության որջի»։ Մանուկյանը նշել է, որ կրթական հաստատություններում թմրամիջոցների շրջանառության վտանգը բազմիցս բարձրաձայնել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով