Բալետի ու նկարչության համադրությունն արվեստի ամենագեղեցիկ, դինամիկ և էլեգանտ սի…

🎨 Բալետի ու նկարչության համադրությունն արվեստի ամենագեղեցիկ, դինամիկ և էլեգանտ սինթեզներից է, որտեղ պարի շարժումն ու մարմնի պլաստիկան հավերժանում են կտավի վրա
«Առավոտը» ներկայացնում է արվեստագետների Բարսեղյան ընտանիքին՝ Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանին, բալետի մենապարուհի Սոնա Առուստամյանին և նրանց որդուն՝ Արշակին։
Արշակ Բարսեղյանը սովորում է Շտուտգարտի Ջոն Կռանկոյի անվան պարարվեստի դպրոցում։ Նա մտադիր է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և Երևանի թատրոնի բեմում մարմնավորել Սպարտակի կերպարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով