Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տ…

🇦🇿🇦🇲 Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել այս տարածքի հանձնման հետ կապված։ Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ Քյարքին չպետք է հանձնվի` պատերազմ են հրահրում, ինչպես նաեւ՝ ովքեր որ ասում են, թե Քյարքին հայկական է։
🔴 Հայտնի է, որ վերջին օրերին ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները, այցելել էին Տիգրանաշեն եւ այնտեղից հայտարարություններ էին հնչեցնում, որ Փաշինյանը չպետք է հանձնի Տիգրանաշենը։ Երեկ քաղաքական կուլիսներում ակտիվ քննարկում էին, որ այս այցը Փաշինյանը կարող է իր դավադիր ծրագրի համար փրկօղակ դարձնել եւ Ալիեւի հետ պայմանավորվածությամբ միքանիօրյա էսկալացիա բեմադրել՝ Տիգրանաշենը հանձնելու նպատակով, որից հետո կատարվածի պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով