Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՍԴ-ի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Նա խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին: