Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները: Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը: |armenpress.am|