28֊ամյա հայուհի է արտաքսվել Հայաստանում ամուսնուն հյուրանոցում հարվածելու համար։…

28֊ամյա հայուհի է արտաքսվել Հայաստանում ամուսնուն հյուրանոցում հարվածելու համար։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների
Արփինե Միսակյանը ապրիլի 6-ին վիճել է ամուսնու հետ Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում։ Վիճաբանության ժամանակ հայ կինը ապտակել է ամուսնուն, ինչը ֆիքսվել է անվտանգության տեսախցիկների կողմից: Կինը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով, իսկ ավելի ուշ ազատ արձակվել։
Քանի որ Արփինե Միսակյանը ԱՄՆ-ում ուներ դեռևս ընթացքի մեջ գտնվող ապաստանի հայց, տեղի ոստիկանությունը, համաձայն ընթացակարգի, տեղեկացրել է Ներգաղթի և մաքսային հսկողության մարմնին: Նրան տեղափոխել են ներգաղթյալների պահման կենտրոն, որտեղ նա անցկացրել է շուրջ երեք ամիս:
Ավելի ուշ կնոջը արտաքսել են Հայաստան։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով