Լեհաստանը Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի սահմանամերձ շրջաններին «էսկալացիա» է …

Լեհաստանը Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի սահմանամերձ շրջաններին «էսկալացիա» է որակել
Լեհաստանի իշխանությունները «էսկալացիա» են անվանել Ռուսաստանի գիշերային հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջաններին՝ Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական հարվածների ակտիվացումը մտահոգիչ է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ զգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ և չի բացառել, որ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Լեհաստանի տարածքի վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով