Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր…

Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Ընկերության փոխանցմամբ՝ պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներն են, իսկ տասնօրյա դադարը սպառողների վրա չի ազդի․ Հայաստանում գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով