«Էդ ե՞րբ է 102-րդ ռազմաբազան մեզ տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք»․ Արմե…

🇷🇺 «Էդ ե՞րբ է 102-րդ ռազմաբազան մեզ տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք»․ Արմեն Խաչատրյան
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը, հայտարարել է, որ եթե ռուսական կողմին դա անհրաժեշտ է, հարցը կարող է քննարկվել։ Նա չի համաձայնել այն տեսակետին, թե ռազմաբազայի հեռացման դեպքում Հայաստանը «անտեր կմնա»՝ հարցնելով, թե երբ է այն Հայաստանին «տիրություն արել»։
Խաչատրյանը նաև անդրադարձել է Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին՝ դրանք անվանելով անհիմն և խաղաղության օրակարգին չնպաստող։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով