«Թաքցնում եք փաթեթի փոփոխությունների կետը, որը վերաբերում է Վանաձորին և Վանաձոր…

🏛 «Թաքցնում եք փաթեթի փոփոխությունների կետը, որը վերաբերում է Վանաձորին և Վանաձորի ձեր դիմաց կանգնած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին»
Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ԱԺ-ում դեմ է արտահայտվել Վանաձորի խոշորացմանը՝ հայտարարելով, որ դրա արդյունավետության, կառավարման կամ ֆինանսների վերաբերյալ որևէ չափելի չափորոշիչ չի ներկայացվել։ Նա պահանջել է Վանաձորի խոշորացման ծրագիրը հանել օրենսդրական փաթեթից։
Ասլանյանի խոսքով՝ իշխանությունը 2021-ին փոփոխություններ է արել Վանաձորի ՏԻՄ համակարգում, իսկ այժմ, ընտրությունների ժամկետները տեղափոխելով, փորձում է կրկին կիրառել համայնքի ՏԻՄ մարմինների լիազորությունների սահմանափակման մեխանիզմը։ Էդգար Ղազարյանն էլ պնդել է, որ համայնքների կարծիքը չի լսվել, և նախագիծը հակասում է Սահմանադրությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով