Արցախի մարզպետ Բակո Սահակեանն իր հետ Քարվաճառ է բերել Արցախի ոստիկանաետ Լեւոն Մն…

Արցախի մարզպետ Բակո Սահակեանն իր հետ Քարվաճառ է բերել Արցախի ոստիկանաետ Լեւոն Մնացականեանին, Անվտանգութեան Խորհրդի քարտուղար Արշաւիր Ղարամեանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանին, Կրթութեան նախարար Նարինէ Աղաբալեանին եւ այլ պաշտաւնատար անձանց։ Գումարուել է Քարվաճառի շրջանի վարչակազմի փակ նիստ, որի ընթացքում վաղեմի սովորութեան համաձայն համայնքների ղեկավարներին եւ տեղի ուժային կառոյցներին կը յանձնարարուի բոլոր հնարաւոր բռնաճնշումներով կասեցնել ապաւրինի փոքր ՀԷԿ֊աշինութեան դէմ բնակչութեան աւր ըստ աւրէ աճող դիմադրութիւնը։ Երեկուանից Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանում, ինչպէս նաեւ Ստեփանակերտում սկսուել է ստորագրահաւաք՝ իմ առաջադրած պահանջներին սատարելու համար։ Ամենաբարձր մակարդակով փորձ է արուում ահաբեկել դասադուլի մասին յայտարարած Քարվաճառի միջնակարգ դպրոցի աւագ դասարանների աշակերտութեանը։ Աշակերտութիւնը փայլուն դիմադրում է։ Արցախի քրէական ոլիգարխիան փրփուրներից է բռնուում։ [Ալեքսանդր Քանանեան]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով