Փաստաբան և ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվելՏարբեր կատարողական վարույթներով…

Փաստաբան և ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել

📌Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:
Այս մասին Factor․am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջիններս ձերբակալվել են:
Factor․am-ի տեղեկություններով՝ փաստաբանը, որի մասին հայտնում են կոմիտեից, Էդգար Հակոբյանն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով