Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին…

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին Գանձասարը ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն։
Այս պնդումը կեղծ է։
Գանձասարի կառուցման ժամանակաշրջանի պատմական աղբյուրները, վանքի արձանագրություններն ու միջազգային հետազոտողների աշխատությունները վկայում են Գանձասարի հայկական պատմամշակութային պատկանելության մասին։
Հաջիևը նաև փորձել է կասկածի տակ դնել հայկական հին ձեռագրերի իսկությունը՝ ցուցադրված կրկնօրինակների հիմքով։ Մատենադարանից FIP.am-ին հայտնել են, որ դրանց բնօրինակները պահպանվում են Հայաստանում։
🔎 FIP.am-ն ուսումնասիրել է Հաջիևի պնդումները և դրանց հակադրել պատմական ու գիտական աղբյուրները։
Մանրամասները՝ նյութում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով