«Եղբորս մասով իրեն հարցրեք, ինձ չեն հարցաքննել, մենք ծառահատումների հետ կապ չու…

🌳 «Եղբորս մասով իրեն հարցրեք, ինձ չեն հարցաքննել, մենք ծառահատումների հետ կապ չունենք»․ Վահե Ղալումյան
ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը հերքել է իր և եղբոր կապը Տավուշում ապօրինի ծառահատումների հետ՝ հայտարարելով, որ նման գործընթացի հետ իրենք որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Նրա խոսքով՝ ապօրինի ծառահատումները մարզում այժմ զգալիորեն նվազել են էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկից հետո։
Ղալումյանը նշել է, որ ինքը չի հարցաքննվել, իսկ եղբոր վերաբերյալ որևէ բան ասել չի կարող։ Նա նաև Հայկ Սարգսյանի հայտարարությունների շուրջ տեղի ունեցածը բնութագրել է որպես աշխատանքային քննարկում՝ պնդելով, որ իր անունը այս գործընթացում շրջանառվելու հիմք չունի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով