Մամուլը գրում է58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակ…

📬📬📬 Մամուլը գրում է
🔺58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց. «Փաստ»
🔺ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորվածը Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է. «Ժողովուրդ»
🔺Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն. «Հրապարակ»
🔺Ի՞նչ կապ ունի խաղաղության հռետորաբանությունը հեծանվավազքի, վազքի, ֆուտբոլի կամ թեկուզ բռնցքամարտի մրցաշարի հետ. «Փաստ»
🔺Հարց է ծագում՝ ինչո՞ւ հաջիեւների նմանները չեն վախենում էսկալացիայից կամ խաղաղությունը վտանգելուց. «Հրապարակ»
🔺Ոլորտի պատասխանատուները ավելի շատ զբաղված են եղել զարգացման իմիտացիա ցուցադրելով, քան որակական փոփոխություններ արձանագրելով. «Փաստ»
🔺Սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Արցախն է հայաթափվել, Հայաստանի մի քանի համայնքում իշխանությունը որոշել է փառատոներ կազմակերպել. «Հրապարակ»
Մամուլի տեսությունն ամբողջությամբ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով