«Վարչապետն ասել է՝ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա»
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռազմաբազայի դուրսբերման հարցով, հրապարակային հայտարարություններից բացի, որևէ այլ գործընթաց չկա։
«Այսօր առավոտյան տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ներկայացրել։ Դուք ամբողջ ինֆորմացիան գիտեք. վարչապետն ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա», — նշեց Միրզոյանը։
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել
Թողնել պատասխան