«Ինչո՞ւ այդպես վրդովվեցիք, տիկին Բաղդասարյան»․ Ռուբեն ՄխիթարյանԱԺ-ում ՔՊ պատգամ…

⚖️ «Ինչո՞ւ այդպես վրդովվեցիք, տիկին Բաղդասարյան»․ Ռուբեն Մխիթարյան
ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ռուբեն Մխիթարյանից պահանջել է հաղորդում ներկայացնել, հակառակ դեպքում սպառնալով, որ նա կարող է պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար։ Բաղդասարյանը հարցը կապել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին առնչվող գույքային և քրեական գործերի հետ։
Մխիթարյանն ի պատասխան հարցրել է Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության՝ քաղաքի հրապարակում գտնվող տարածքի սեփականության անցման մասին։ Նա նշել է, որ արդեն դատական վճիռներով ավարտված գործերով մեղավորները պատիժ են կրում, իսկ ընթացող գործերով պետք է սպասել դատարանի որոշմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով