«Անհրաժեշտ քայլերն արվել են». Արտգործնախարարը՝ Գանձասարի մասին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:
Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդելել էր, թե Գանձասարը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցի Է, ավելին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասաց. —«Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը և Դադիվանքը աղվանական եկեղեցիներ ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։…
Թողնել պատասխան